ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջել է գազ մատակարարել Եվրոպա՝ պայմանագրով նախատեսվածից ավելին

Ռուսաստանը «կարող է և պետք է» ավելացնի գազի մատակարարումները Եվրոպա ավելին, քան պայմանագրային ծավալներով գործող խողովակաշարերի միջոցով՝ կանխելու համար մայրցամաքում էներգետիկ ճգնաժամը, որը հնարավոր է ցուրտ ձմռան դեպքում, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ամոս Հոխշտեյնը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա Գերմանիային կոչ է արել Ռուսաստանին հասկացնել, որ նա չի կարողանա շահագործման հանձնել «Հյուսիսային հոսք 2»-ը մինչև հաջորդ տարվա մարտը և պետք է օգտագործի առկա երթուղիները՝ ներառյալ ուկրաինական խողովակաշարը՝ մատակարարումների ընդլայնման համար:

«Միակ մատակարարը, որն ի վիճակի է փոխել իրավիճակը եվրոպական էներգետիկ շուկայում այս ձմռանը, Ռուսաստանն է: Նրանք կարող են ավելացնել արդյունահանումը, նրանք պետք է դա անեն, նրանք պետք է մատակարարեն արդեն գոյություն ունեցող գազատարներով»,- ճեպազրույցում ասել է Հոխշտեյնը:

«Եթե Ռուսաստանը գազ ունի «Հյուսիսային հոսքի» համար, ապա այն ունի ծավալներ Ուկրաինայի գազի փոխադրման համակարգի և այլ երթուղիների համար: Նրանք պետք է օգտագործեն դրանք», – ավելացրել է նա:

Դիվանագետը կրկնել է, որ ԱՄՆ-ը չի փոխում բացասական վերաբերմունքը «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ, այլ դրա կառուցմանը հակադրվելու փորձերից անցել է դրա շահագործման բացասական հետևանքների հարթեցմանը։

Հոխշտեյնը կանխատեսում է, որ այս ձմռանը Եվրոպան կարող է բախվել էներգակիրների պակասի, եթե սովորականից ավելի ցուրտ լինի և վառելիքի գները բարձրանան հաջորդ տասը տարիների ընթացքում:

Հարցին, թե ի վիճակի է արդյոք ԱՄՆ-ն օգնել Եվրոպային հեղուկ գազ մատակարարելով, նա պատասխանեց, որ ամերիկյան ընկերությունները նման վառելիքի բավարար պաշարներ ունեն, սակայն իշխանություններն իրավունք չունեն իրենց արտահանման ուղղություններ թելադրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել