76 տարեկանում մահացել է «ԱԼՄ հոլդինգ»-ի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Տիգրան Կարապետյանը վարակվել էր կորոնավիրուսով, հետո՝ ապաքինվել, սակայն մոտ երկու շաբաթ անց նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։