Արագածոտնի և Գեղարքունիքի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղերի գազասպառողների, «Սեդուլ», «Սաէգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտներ գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել