Գորիս խոշորացված համայնքում 18 ընտրատեղամասից 15-ից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։
Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 4867 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 2643 ընտրող։
Արդյունքները «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբում հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։