«Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր Հայաստան դաշինքի իմ գործընկերներ Սեյրան Օհանյանի, Ելենա Կիրակոսյանի, Արամ Վարդևանյանի, Արծվիկ Մինասյանի և Քրիստինե Վարդանիյանի հետ այցելել ենք քաղաք Աբովյան, որտեղ հանդիպում ենք ունեցել մեր քաղաքացիներին հետ։
Ներկայացրեցինք անցնող ամիսների մեր գործունեությունը և պատասխանեցինք քաղաքացիներին հուզող հարցերին։ Խոսեցինք ինչպես տեղական խնդիրների, այնպես էլ երկրի անվտագային ու սահմանային իրավիճակի, Արցախում ստեղծված կացության վերաբերյալ։
Առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք քաղաքացիների ակնկալիքներին և մեր առաջիկա անելիքներին»,-նշել է նա։