Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում կունենան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մինսկում հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում են ТАСС լրատվական գործակալությունից:

«Մենք ձեզ հետ մանրամասն զրուցեցել ենք Մոսկվայում, բայց այսօր կարող ենք լրացուցիչ հարցեր քննարկել երկկողմ հարաբերությունների և իհարկե Ղարաբաղի վերաբերյալ: Ղարաբաղը միշտ պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում», – ասել է ռուս նախարարը:

Սպասվում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մինսկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել