Ծավալելու ենք փողոցային պայքար․ ՀՀ 2-րդ նախագահ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարեց՝ ծավալելու են փողոցային պայքար։

«Պայքարելու ենք, այո, նաև ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել։ Դու չես կարող փողոցային պայքար ծավալել՝ առանց ժողովրդի ակտիվ ներգրավման», – մամուլի ասուլիսին ասաց Քոչարյանը՝ խոսելով առաջիկա անելիքների մասին։

Նա նշեց, թե եթե չկարողանան այս գործընթացը գեներացնել, նշանակում է՝ կամ ճիշտ բառապաշար չեն գտել ժողովրդի հետ շփվելու, կամ՝ ժողովրդի մեծ մասն այս ամենը մարսել է։

«Այո, մեր նպատակը իշխանափոխությունն է, այո, մեր նպատակն այս մարդկանց տուն կամ մեկ ուրիշ տեղ ուղարկելն է», – ասաց երկրորդ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել