Երեխաների ներկայությամբ ծխելը հանցագործությո՞ւն է

Լատվիայի խորհրդարանը ընդունել է օրենք, որը երեխաների ներկայությամբ ծխելը հավասարեցրել է երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելուն:

ՀՀ օրենսդրությամբ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների վաճառքը 18 տարեկանից ցածր արտաքին տեսք ունեցող քաղաքացիներին:

Բացի այդ, ծխելն արգելվում է`
1) կրթական՝ ուսումնական, արտադպրոցական, մանկական, դաստիարակչական և այլ հաստատություններում.
2) մշակութային հաստատություններում՝ կինոթատրոններում, թատրոններում, մարզական տարածքներում, կրկեսում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում և մինչև 18 տարեկանների համար նախատեսված հանգստի և ժամանցի վայրերում.
3) առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում և առողջապահական այլ կազմակերպություններում.
4) բոլոր այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ դրա համար նախատեսված վայրերի.
5) այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.
6) քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաև օդակայանները, ավտոբուսի և գնացքի կայարանները:

Ինչպես տեսնում ենք, մեր օրենսդրությամբ ևս արգելվում է ծխախոտի օգտագործումը այն վայրերում, որտեղ հավանական է երեխաների ներկայությունը, այդուհանդերձ երեխաների ներկայությամբ շարունակում են ծխել…գուցե մենք էլ հետևենք Լատվիայի օրինակին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել