Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրվեց խաչքար՝ նվիրված անմահ հերոսների հիշատակին, հայտնում է Aliq.ge-ն։
Խաչքարը տեղադրվեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ:

