Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյունների ՝ չորսը Լաչինի միջանցքով ՝ հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն Շուշի – Կարմիր շուկա – Քաջար երթուղով և մյուսը՝ հակառակ ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։
Մեկ օրվա ընթացքում 2,5 հեկտար տարածք է մաքրվել չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից:
2020 թվականի նոյեմբերի 23 -ից 22296 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, հայտնաբերվել և վնասազերծվել է 26.020 պայթուցիկ առարկա: