Զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 23-ին պահեստազորայինների մասնակցությամբ իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Անցկացվել է անձնակազմի հրահանգավորում, ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։