Տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում:
«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 121 ստուգայց։
Արձանագրվել է 29 խախտում։
Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Սպիտակ, Կապան, Սիսիան, Աշտարակ քաղաքների և հարակից համայնքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, պետական կառույցներում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, գեղեցկության սրահներում, հանրային տրանսպորտում։
Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում։
Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել մայրաքաղաքի 126 տնտեսավարողի մոտ, այդ թվում՝
մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 75 ,
դեղատներ՝ 7,
գրասենյակային տարածքներ՝ 2,
տրանսպորտ՝ 42։
Արձանագրվել է 8 խախտում։
Խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարկաններ»։