ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
«Այսօրվա ֆորումը վառ արտահայտությունն է այն բանի, որ Ռուսաստանի հայությունն ու հայկական բիզնեսն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության կողքին: Եվ այսօր այս ուղերձը չափազանց կարեւոր է պատմական կարեւոր այն հանգրվանում, որում մենք գտնվում ենք:
Մասնակցել եմ Երեւանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը»: