Ստորագրվեց հզոր համաձայնագիր. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ստորագրվեց զարգացման ծրագրերի ֆինանսավորման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր:

Համաձայնագրի նպատակն է ստեղծել պլատֆորմ, ինչի արդյունքում կողմերի միջև համագործակցությունը, հատկապես քաղաքային զարգացման ծրագրերի շուրջ, ավելի սերտ կդառնա։

Համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման ու ներդրումների կորպորացիայի միջև»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել