ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել Պերմի բուհից, որտեղ այսօր հրաձգություն է տեղի ունեցել

ՌԴ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Պերմի բուհից, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը։

Գերատեսչության YouTube-ի ալիքում ավելի քան մեկ րոպե տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես են համալսարանի տարածքում աշխատում քննիչները:

Բուհի մոտ շտապ օգնության մեքենաներ են կանգնած։ Կադրերում ՝ կոտրված ապակիներ և պարկուճներ։

Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեն, ուսանողը կրակ է բացել Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում, զոհվել է ութ մարդ, 28-ը ՝ տուժել: Կասկածյալը ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցույց տվել իրավապահներին և վիրավորվել։ Պերմում սեպտեմբերի 21-ը սգո օր է հայտարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել