Վարկ վերցրի 15%-ով, վրաս նստեց 25%․ ինչպե՞ս է այդպես ստացվում

Սպառողական վարկերի վերաբերյալ վարկատուները հրապարակում են երկու տոկոսադրույք` «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք»: Երբ դուք վարկ եք վերցնում, ապա պարտավորվում եք վերադարձնել, ինչպես նաև վճարել դրա դիմաց որոշակի տոկոս:

Վարկերի հետ կապված մի շարք կանոնների մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Abcfinance.am-ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից։

Տարեկան անվանական տոկոսադրույքը, որպես կանոն, ամրագրված է լինում, սակայն երբեմն ձեզ կարող են առաջարկել նաև «լողացող» կամ փոփոխական տոկոսադրույք: Դա նշանակում է, որ տոկոսադրույքը կարող է բարձրանալ կամ իջնել՝ կախված որևէ գործոնից, օրինակ` վերաֆինանսավորման տոկոսադրույքից: Բացի տոկոսավճարումից, վարկ ստանալու համար, հնարավոր է, լինեն նաև այլ ծախսեր. օրինակ` վարկի տրամադրման և սպասարկման վճարներ, գրավի գնահատման ծախսեր, ապահովագրական ծախսեր և այլն: Այլ ծախսերը մեծացնում են վարկի իրական ծախսը: Այդ իրական ծախսին կարող եք ծանոթանալ փաստացի տոկոսադրույքի միջոցով:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկում ներառվեին նաև վարկի տրամադրման և սպասարկման պարտադիր բոլոր վճարները, ինչպես նաև հաշվի առնվեր, թե որքան հաճախ են վճարվում տոկոսները:

Բանկերը, վարկային կազմակերպությունները պարտավոր են իրենց գովազդներում, հրապարակվող փաստաթղթերում, պայմանագրերում նշել սպառողական վարկի փաստացի տոկոսադրույքի չափը: Կան որոշ ծախսեր, որոնք չեն ընդգրկվում տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ: Ուստի ուշադի՛ր եղեք և ճշտե՛ք վարկատու կազմակերպությունից՝ արդյոք կա՞ն այդպիսի ծախսեր, եթե կան՝ որո՞ նք են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել