ԱԱԾ սահմանապահ զորքերից հայտնում են, որ 8 տարեկան երեխային կարելի է առանց հոր համաձայնության երկրից դուրս տանել։
«Համաձայնությունը պետք չէ, քանի որ 16 տարին չլարացած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ պետական սահմանը հատելու առանձնահատուկ կարգ սահմանված չէ, ուստի՝ վավեր անձնագրի առկայության դեպքում նրանք կարող են հատել ՀՀ պետական սահմանը:
16 տարին չլարացած ՀՀ քաղաքացիների ելքը ՀՀ-ից կարող է արգելվել դատարանի կողմից տրված համապատասխան որոշման համաձայն»,-նշվում է պարզաբանման մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն առաջին անգամ ՀՀ անձնագիր տալու կամ փոխանակելու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- 35×45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
- Ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը,
- Փոխանակելու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա նշումներ պարունակող էջերի լուսապատճենները
- Ծնողների գրավոր համաձայնությունը՝ օտարերկրյա պետությունում վավերական անձնագիր ստանալու մասին: Ծնողներից մեկի բացակայության դեպքում՝ նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը՝ վավերացված նոտարական կարգով,
- Թվարկվածներից մեկը կախված տվյալ դեպքից.
ա) ծնողների ամուսնության վկայականը և դրա լուսապատճենը,
բ) հայրության ճանաչման վկայականը և դրա լուսապատճենը,
գ) միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանքը և դրա լուսապատճենը,
դ) մահվան վկայականը և դրա լուսապատճենը,
ե) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա լուսապատճենը, - Ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ 6-րդ կետի «գ»-ից «ե» դեպքերի,
- Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:
Նշենք, որ
- Ծնողների գրավոր համաձայնությունը կազմվում է դեսպանությունում (հյուպատոսական հիմնարկում)՝ անվճար:
- Օտարերկրյա պետության իշխանությունների կողմից տրված ծննդյան վկայականները պետք է հաստատված լինեն «APOSTILLE» դրոշմակնիքով կամ հյուպատոսական վավերացմամբ և թարգմանված լինեն հայերեն:
- Ծնողների անձնագրերը պետք է լինեն վավերական
- Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
16 տարին լրանալու կապակցությամբ (մինչև 18 տարին լրանալը) ՀՀ անձնագիր ստանալու համար քաղաքացին անձամբ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- 35×45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
- Ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը,
- Փոխանակելու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա նշումներ պարունակող էջերի լուսապատճենները,
- Ծնողների գրավոր համաձայնությունը՝ օտարերկրյա պետությունում վավերական անձնագիր ստանալու մասին: Ծնողներից մեկի բացակայության դեպքում՝ նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը՝ վավերացված նոտարական կարգով:
- Թվարկվածներից մեկը կախված տվյալ դեպքից.
ա) ծնողների ամուսնության վկայականը և դրա լուսապատճենը,
բ) հայրության ճանաչման վկայականը և դրա լուսապատճենը,
գ) միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանքը և դրա լուսապատճենը,
դ) մահվան վկայականը և դրա լուսապատճենը,
ե) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա լուսապատճենը, - Ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ 6-րդ կետի «գ»-ից «ե» դեպքերի,
- Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:
Օտարերկրյա պետության իշխանությունների կողմից տրված ծննդյան վկայականները պետք է հաստատված լինեն «APOSTILLE» դրոշմակնիքով կամ հյուպատոսական վավերացմամբ և թարգմանված լինեն հայերեն: Ծնողների անձնագրերը պետք է լինեն վավերական։ 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ ՀՀ անձնագիրը տրվում է անվճար: