Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա բացահայտումների, իրեն ուղղված հանդիպման առաջարկի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է հանդես գա հաստատող կամ հերքող պարզաբանմամբ, եթե իհարկե տեղյակ է այդ ամենից:
Այս մասին գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը.
«Ինձ Էրդողանի ելույթում նաև մի այլ դրվագ հետաքրքրեց, որի մասին ուզում եմ հռետորական հարց տալ. միջազգային, դիվանագիտական արարողակարգում, քաղաքական վերաբերմունքի կամ ընկալման, մեսիջների տեսանկյունից ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այն փաստը, որ մի երկրի ղեկավար` Էրդողանը, խոսում է մեկ այլ երկրի ղեկավարի մասին և իր ելույթի ողջ ընթացքում մեկ անգամ նույնիսկ չի տալիս այդ անձի անունը կամ ազգանունը, չի նշում զբաղեցրած պաշտոնը…»-գրել է նա: