407 ստուգայց, 160 խախտում. ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը

407 ստուգայց, 160 խախտում. ԱԱՏՄ Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնները շարունակում են ուժեղացված ստուգայցերը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

«Անցնող շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 13-17-ը, Տեսչական մարմնի Հյուսիսային, Հարավային տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 407 ստուգայց, որոնց արդյունքում բացահայտվել է 160 խախտում։ 1 տնտեսավարող ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանքի։

Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Սիսիան, Կապան, Գորիս քաղաքներում։

Հիշեցնենք՝ Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների մոտ վերահսկողություն են իրականացնում համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանի, ըստ որի անհրաժեշտ է՝

 վարել համապատասխան գրանցամատյաններ՝ ախտահանման և ջերմաչափման,

 ունենալ ախտահանիչ նյութեր,

 օգտագործված դիմակների համար նախատեսված փակ, ոտնակով աղբամաններ,

 ախտահանել շփման մակերեսները և առարկաները։

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել