Արտակ Մանուկյանը ԿԲ խորհրդի անդամի թեկնածու է

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի բարեկամներ և ընկերներ,

Իհարկե շնորհակալ եմ մաղթանքների ու Ձեր արձագանքի համար, սակայն տարածվող վերնագրերը, իմ որպես ԿԲ խորհրդի անդամ, ընտրության մասով կարծում եմ մի փոքր շփոթ են առաջացնում․․․ըստ այդմ, ցանկանում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ ՖՎԲ հանձնաժողովը 4 կողմ և 1 դեմ ձայներով դրական եզրակացություն տվեց իմ թեկնածությանը։

Սա նշանակում է, որ օրենսդրության համաձայն իմ թեկնածությունը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի ընթացքում, իսկ վերջնական եզրակացությունը կորոշվի փակ գաղտնի քվեարկությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել