Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի քրեական գործը դատարանում է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը քննվելու է Կոտայքի մարզի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հովհաննես Ավագյանի։

Հիշեցնենք, որ Քասախի համայնքապետը մեղադրյալ է չորս գործով ու այժմ՝ ստորագրությամբ չհեռանալու դիմաց ազատության մեջ է։

Նրա մասնակցությամբ վերջին աղմկոտ միջադեպը հունիսի 20-ի արտահերթի հետ կապված էր: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը նախընտրական շրջանում համագյուղացիներին հորդորել է չքվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, սպառնացել՝ հակառակ դեպքում կքանդի պետական միջոցներով արված ասֆալտը:

Ըստ իրավապահների, Մկրտչյանը նաև անօրինական սխեմաների կիրառմամբ համայնքին պատկանող հողատարածքներ է օտարել, ապօրինի շինարարության վրա աչք փակել: Ըստ հայտարարագրի էլ՝ 11 անշարժ գույք ունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել