Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի սեպտեմբերի 14-ի կարգադրությամբ՝ Լևոն Սահակյանը ազատվել է պաշտոնից և մեկ այլ պաշտոնի նշանակվել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ եւ 12-րդ մասերով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սահակյանի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2021 թվականի սեպտեմբերի 14-ից Լեւոն ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:
2. 2021 թվականի սեպտեմբերի 14-ից Լեւոն ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,-նշված է կարգադրության մեջ: