Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում քննարկվում է դատարանի դատավորի ընտրության հարցը։ Խորհրդարանն այս երեք թեկնածուներից ընտրելու է մեկին:
«Դա մի շարք հանգամանքներով է պայմանավորված։ Առաջինը՝ դատավորի աշխատանքը գրավիչ չէ մասնագիտական հանրությունում։ Ինչո՞ւ գրավիչ չէ, որովհետև աշխատավարձը և այլ սոցիալական երաշխիքները շատ ցածր մակարդակի վրա են։ Լավ մասնագետը, բնականաբար, ձգտում է գնալ մասնավոր սեկտոր, որովհետև այնտեղ շատ է վաստակում։ Նաև, պայմանավորված է հասարակության տրամադրվածությամբ։ Դատական համակարգը հասարակության վստահության խնդիր ունի։ Բացի այդ, դատարանների գերծանրաբեռնվածությունն է։ Ցածր աշխատավարձով գերծանրաբեռնված աշխատանքը գրավիչ չէ»,- ասաց Բադևյանը։
Նրա խոսքով՝ վերը նշված հանգամանքներով է պայմանավորված, թե ինչու իրավաբանները չեն ցանկանում դատավոր դառնալ։