Հանդիպել են Սրիայի և Ռուսաստանի նախագահները

Կրեմլում բանակցություններ են վարել Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար ալ-Ասադը: Նշվում է, որ հանդիպման մասին նախապես չի հայտարարվել: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

Ռուս առաջնորդը խոսել է Սիրիայում ընտրությունների արդյունքների մասին:

«Արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ վստահում են ձեզ, և չնայած նախորդ տարիների բոլոր դժվարություններին, ողբերգություններին նրանք դեռ կապում են վերականգնման և նորմալ կյանքի վերադառնալու գործընթացը ձեզ հետ»,- ասել նա:

Պուտինը հույս է հայտնել, որ Սիրիան զարգացում կապրի, նշել է, որ դա հնարավոր է միայն բոլոր քաղաքական ուժերի համախմբման միջոցով:

«Գլխավոր խնդիրն իմ կարծիքով, նրանում է, որ արտասահմանյան զինված ուժերն առանց ՄԱԿ-ի որոշման, առանց ձեր թույլտվության ներկա են գտնվում երկրի առանձին տարածքներում, ինչն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին և ձեզ հնարավորություն չի տալիս ձեռնարկելու առավելագույն ջանքերը և շարժվելու երկրի վերականգնման ուղղությամբ այնպիսի տեմպերով, որոնք հնարավոր կլինեին, եթե ողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»,-նշել է ՌԴ ղեկավարը՝ արձանագրելով, որ Սիրիայում շարունակում են գործունեություն ծավալել գրոհայինները:

Ասադն, իր հերթին, ընդգծել է, որ համատեղ ջանքերով իրենց երկրները հաջողության են հասել ահաբեկչության դեմ պայքարում:

Վերջինս հավելել է, որ ահաբեկչությունը «սահմաններ չի ճանաչում և տարածվում է որպես վարակ ամբողջ աշխարհով մեկ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել