Ընտրվել են քրեական մասնագիտացման դատավորի թեկնածուների հավակնորդները. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, 2021 թվականի սեպտեմբերի 10-ին և 11-ին անցկացրել է քրեական մասնագիտացման դատավորի թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ:

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից:

Հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 13 հավակնորդ և թվով 3 իրավաբան գիտնական:

Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը:

Քրեական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի §կողմ¦ ձայներ ստացած հավակնորդները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 16 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 12-ը.

Ասատրյան Արամայիս Գագիկի

Արամյան Մուշեղ Արթուրի

Արզումանյան Մարտին Նապոլեոնի

Թադևոսյան Տարոն Ռոբերտի

Հարությունյան Արշակ Ռազմիկի

Հովհաննիսյան Սարգիս Մելսիկի

Մարտիրոսյան Արամ Ավետիքի

Մկրտչյան Էդուարդ Ստեփանի

Յուզբաշյան Սամվել Սեյրանի

Չիչոյան Ժորա Արմենի

Պետրոսյան Հայկ Արշակի

Սմբատյան Ռոման Վազգենի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել