Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը 3-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հանձնաժողովի 4 անդամ քվեարկեց կողմ, 7-ը` դեմ:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կամ Արթուր Ղազինյանի թեկնածությունը կամ այլ թեկնածուի: