Եկեք հասկանանք՝ Դուք նախկին եք, ներկան եք, թե արդեն եկած ապագան. Աննա Մկրտչյանը՝ ԿԸՀ նախագահին

Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հետաքրքրվեց, թե ինչ պրոֆիլակտիկ զրույցներ էին տեղի ունենում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, մինչև ընտրության օրը:

«Նախընտրական ողջ ժամանակամիջոցի ընթացքում պրոֆիլակտիկ զրույցներ, պրոֆիլակտիկ այցեր, կանչեր իրականացվում էին այն քաղաքական ուժերի, անհատների և իրենց շտաբերի նկատմամբ, ովքեր ամիսներ շարունակ պայքարել էին «Հայրենիքի փրկության» շարժման շրջանակներում և դիտվում էին որպես այս իշխանության իրական ընդդիմություն: Հարցեր էր առաջանում՝ արդյո՞ք դա բացատրություն էր, հարցաքննություն էր, ի՞նչ իրավական կատեգորիայի մեջ էր տեղավորվում, ասում էին՝ ուղղակի պրոֆիլակտիկ զրուցում են: Այս պրոֆիլակտիկան չի տարածվել ՔՊ միավորի կամ ՔՊ միավորին հարող այլ ուժերի նկատմամբ: Ձեզ չի անհանգստացրե՞լ, ինչու համատարած չի եղել այդ պրոֆիլակտիկան: Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞ր ընտրություններն են կեղծվել, որպեսզի մենք հասկանանք՝ դուք նախկին եք, նեկան եք, թե արդեն եկած ապագան»,-ասաց Աննա Մկրտչյանը:

Տիգրան Մուկուչյանը շեշտեց, որ ինքը ԿԸՀ նախագահն է:

«Ես առիթ ունեցել եմ բոլոր ընտրությունների վերաբերյալ իմ կարծիքը ներկայացնել, դա շատ հստակ է եղել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել