ՓՊ նախագահի ընտրությունները ավարտվել են

Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները ավարտվեցին:

Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցել են 2352 փաստաբաններից միայն 1105-ը, այսինքն քվեարկող փաստաբանների մոտ 46.9 տոկոսը:

Քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևել է մինչև 17։30-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են՝ Սիմոն Բաբայանը և Գևորգ Գյոզալյանը:

Քվեարկության վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել