Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1080 փաստաբան․ ՓՊ

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1080 փաստաբան: Այս մասին հայտնում է ՀՀ փաստաբանների պալատը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ փաստաբանների պալատում տեղի են ունենում փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։

Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 2352 փաստաբան:

Քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևել է մինչև 17։30-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը:

Քվեարկության վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն։

  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել