Նախ ինքնորոշվել է պետք, դրանից հետո մնացածը ձեռքի գործ է․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշների գնահատականով սա շենք է, որոշների գնահատականով` ավերակ։

Նույնն էլ մեր պետության մասին կարելի է ասել։

Թե ինչպիսի պետություն ունենք մենք այսօր, էական է այնքանով, թե ինչքանով է այն համապատասխանում մեր ուզած, մեր երազած պետությանը։ Կարևոր է որոշել, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում ունենալ, ինչ ճանապարհով ենք այն սարքելու, ինչ ռեսուրս ունենք այդ ճանապարհին և ինչպես արդյունավետ օգտագործենք այդ ռեսուրսները մեր երազանքի պետությունը կառուցելու համար։

Նախ ԻՆՔՆՈՐՈՇՎԵԼ է պետք, դրանից հետո մնացածը ձեռքի գործ է, հետևողական աշխատանք»։

May be an image of դրսում և brick wall-ը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել