Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 13-14-ը, 17-ին՝ առանձին շրջաններում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: