Ռուսաստանը հանել է Թուրքիայի Անթալիա և Իզմիր նահանգներից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները:
Այդ մասին, Ermenihaber.am-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր):
Նշվում է, որ սահմանափակումներն այլևս չեն գործի սեպտեմբերի 10-ից:
Հիշեցնենք, որ սննդի անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ռուսաստանը 2020թ. դեկտեմբերին սահմանափակել էր Անթալիայից և Իզմիրից լոլիկի ու պղպեղի ներկրումը: