Դպրոցն ուսուցիչներ է փնտրում․ հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Երևանի «Ալ. Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի, «ռուսաց լեզու», «ֆրանսերեն», «նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ), «ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
– դիմում (Ձև 1), մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
-ինքնակենսագրություն (Ձև 5),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
– ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ:
-հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14:00, Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցում. հասցեն՝ ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 24:

Տեղեկությունների համար զանգահարել (010) 22-31-10 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել