Արցախի ծանրամարտի ասոցացիայի նախագահ Արթուր Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի արցախցիներ, ծանրամարտի սիրահարներ սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Արցախի Հանրապետության Կառավարության ֆինանսավորմամբ և Արցախի ծանրամարտի ասոցացիայի ջանքերով մեկնարկել է ծանրամարտի մարզադպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները:
Մարզադպրոցը վերանորոգվում է միջազգային ստանդարտներին համապատասխան և կրելու է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլեմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անունը»: