«Աստղիկ» բժշկական կենտրոնի Մարքեթինգի և PR բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանը հայտնում է․
«Երեք եղբայրները տուն են տարել իրենց նորածին երեք քույրերին։
Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից:
Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս «Աստղիկ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ:
Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին»։