Այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվում էր փոխնախագահի նշանակման հարցը, թեկնածուն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն է:
Հարց ու պատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցը ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին.
«Նոյեմբերի 9-ից սկսած պարոն Ղազինյանը ինձ, մեզ, ՔՊ ներկայացուցիչներին բազմաթիվ անձնական վիրավորանքներ է հասցրել, անհիմն, անպատասխանատու արտահայտություններ է թույլ տվել: Հիմա հարցս՝ դուք իմ տեղը լինեիք, պարոն Ղազինյանին կընտրեի՞ք»:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ անձնական վիրավորանքներն ուղղված են եղել կոնկրետ անձի:
«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գտնվել է քննադատության և դատապարտման թիրախում: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ես լինեի՝ ձեր տեղը, չէի ընտրի»,-նշեց նա: