Երևանի Արաբկիր վարչական շրջանում ջրամատակարարումը կվերականգնվի օգոստոսի 31-ին

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման ժամանակ առաջացած լրացուցիչ տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ջրամատակարարումը Երևանի Արաբկիր վարչական շրջանում կվերականգնվի օգոստոսի 31-ին ժամը 9.00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել