Նուբարաշենի աղբավայրի մեծ մասը ծածկվել է հողով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապեարանը։
«Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Նուբարաշենի աղբավայրն իր ստեղծման օրերից՝ 1950-ականներից ի վեր, մշտապես բաց է եղել: Աղբի մեծ կուտակումներից առաջացող թունավոր գազերն արտանետվում են մթնոլորտ, մեթան գազը նաև բռնկվող հրդեհների հիմնական պատճառ է դառնում:
Այսօր Նուբարաշենի աղբավայրի շուրջ 70 տոկոսը իր գոյության պատմության մեջ առաջին անգամ ծածկվել է հողի մոտ 2 մետրանոց շերտով»: