ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հայտնում է․
«Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:
Խորհուրդը Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ քննարկեց եւ սահմանեց Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը»: