10 հողամասից հայտնաբերվել է կանեփի 162 բույս. ոստիկանություն

Օգոստոսի 28-ից 29-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 6603 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 10 հողամասից հայտնաբերվել է կանեփի 162 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 584 գրամ մարիխուանա:

Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել