Ինչո՞ւ եք դուք այդքան ագրեսիվ նիստերի դահլիճում, հատկապես կանանց նկատմամբ. Արեգնազ Մանուկյանը՝ Ռուստամ Բաքոյանին

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է «Քաղաքացիական պայմնագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը:

Նրա կենսագրությունը ներկայացրեց Նազելի Բաղդասարյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց Ռուսատամ Բաքոյանին.

«ԱԺ նիստերի դահլիճում ես տեսնում եմ, թե ինչպես եք ագրեսիվ պահվածք դրսևորում հատկապես կանանց նկատմամբ, վիրավորական արտահայտություններ եք ձեզ թույլ տալիս, տեղից ինչ-որ ռեպլիկներ եք բաց թողնում: Ես չեմ կարող քվեարկել կողմ, մինչև ինքս չտեսնեմ, որ ձեր հայտարարությունները և նիստերի դահլիճում պահվածքը համապատասխանում են իրար: Խնդրում եմ մեկնաբանել, ինչո՞ւ եք դու այդքան ագրեսիվ նիստերի դահլիճում և հատկապես կանանց նկատմամբ և արդյոք չեք պատրաստվում վերանայել ձեր այդ դիրքորոշումը»:

Հարցին ի պատասխան Ռուստամ Բաքոյանն ասաց, որ համաձայն չէ Արեգնազ Մանուկյանի հետ, և նա արգրեսիվ պահվածք չի դրսևորում:

«Ես բոլոր դեպքերում փորձել եմ հանդարտեցնել, փորձել եմ, որ խնդիրը շատ արագ լուծվի առանց բռունցքների: Ինձ ճանաչող բոլոր կանայք, առանց բացառության, կփաստեն, որ ես կնամեծար եմ»,-ասաց պատգամավորը:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց, որ Ռուստամ Բաքոյանը վերանայի իր պահվածքը հատկապես կանանց նկատմամբ:

«Հարսնացուի փնտրտուքի մեջ ենք բոլորս, ձեզ համար, հետևաբար հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ցուցաբերեք կանանց նկատմամբ»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

Ռուստամ Բաքոյանն ընտրվեց Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել