Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Դոմինիկյան Հանրապետությունում (նստավայրը` Օտտավա):
Նա համատեղության կարգով դեսպան է նաև Կուբայում։