Որոշ մարդիկ կարծես թե կորցրել են հանգիստը իմ ՓՊ նախագահական ընտրությունների մասնակցելու որոշմամբ․ Գյոզալյան

Որոշ մարդիկ կարծես թե կորցրել են հանգիստը իմ ՓՊ նախագահական ընտրությունների մասնակցելու որոշմամբ և գերակտիվ գեներացնում են այն սուտը՝ իբրև իմ որոշումը պայմանավորված է իշխանությունների ցանկությամբ և իրենք տեղյակ են, որ ես հանդիպել եմ ինչ-որ իշխանական ներկայացուցչի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

«Ընդ որում, նախկին թշնամիները կարծես բարեկամ են դարձել և ես ուրախ եմ դրա համար, անգամ ի գին իմ չընտրվելու, բարեկամությունը լավ է թշնամությունից:

Հիմա այս մարդկանց ինչ եմ հրապարակային առաջարկում: Հետևեք ինձ, միգուցե իմ ավտոմեքենան կայանի ՔՊ կենտրոնական գրասենյակի մոտ և դուք նկարեք և ի ցույց դնեք ՖԲ-ում: Կամ համբերեք, հեսա սահմանադրական փոփոխությունների հարց օրակարգ կգա ես ամբողջ ուժովս կլծվեմ դրա քարոզչությանն ի օգուտ իշխանության և դուք կբացահայտեք իմ ստվերային համագործակցությունը իշխանությունների հետ: Կամ էլ, երբ ընտրվեմ, ԱԱԾ-ի հետ սերտ կհամագործակցեմ, հաճախ կգնամ կառավարական շենք հանդիպելու վարչապետին՝ անձնական սիմպատիա շահելու համար: Ախր կամ-երը շատ են, աշխատեք տղերք, լավ չեք աշխատում, շարունակեք բացահայտել իմ ստվերային կապը իշխանությունների հետ:

Իսկ, եթե սարկազմը մի կողմ թողնեմ, ապա սա իրականում ողբերգություն է փաստաբանական համայնքի համար, քանի որ կախված կոնկրետ իշխանություններից ՓՊ-ն բացահայտ կամ լռելյան ինչ-որ դիրքավորում է ունեցել կամ իշխանական կամ ընդդիմադիր: Ես ապրում եմ Հայաստանում և եթե ես ընտրվեմ, ապա չորս տարիներին ՓՊ-ն լինելու է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ կառույց ո՛չ իշխանական և ո՛չ ընդդիմադիր, սրա ապացույցը իմ անցած ճանապարհն է և որևէ մեկը փաստարկված ինձ չի կարող մեղադրել շողոքորթության, փառասիրության, պաշտոնամոլության մեջ:

Առանց փաստարկների աղմուկը շատ է, ուստի այսուհետ այս թեմային այլևս չեմ անդրադառնալու»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել