Ցանկանում եմ բացահայտել մեկ հանգամանք, որից շատերը տեղյակ չեն․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր՝ օգոստոսի 25-ին, իր ելույթի ժամանակ ասաց, որ ցանկանում է բացահայտել մեկ հանգամանք, որից իր կարծիքով շատերը տեղյակ չեն։

«Նոյեմբերի 10-ին կառավարության շենք մտած անձանց մեջ եղել են մարդիկ, որոնք մուտք են գործել հետևյալ պատճառաբանությամբ՝ բառացի մեջներում եմ քրեական գործի փաստական տվյալներից՝ մուտք էինք գործել կառավարության շենք, որպեսզի օգնենք, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով տարածվել էր, փաստատթուղ, որի վրա Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը առկա չէր։

«Առնվազն վերջին 3 տարիների ընթացքում տեղեկատվության, իրականության հետ կապված մանիպուլյացիայի բազմաթիվ դեպքեր եղել են։ Դուք ոչ խոսում եք փոքր ու միջին խնդիրների մասին, ոչ էլ խոսում եք մեծ, տիտանական, արհավիրքի հասնող խնդիրների մասին, դուք ուղղակի չեք խոսում դրա մասին»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ նա նշեց, որ 680 հազար քաղաքացի ձայնը տվել են «Քաղաքացիական պայմնագրին» դա իրենց ընտրությունն է, բայց մոտ 400 հազար անձ էլ դեմ է եղել։

«Բա հարց չի առաջանո՞ւմ, այդքան մարդ ինչո՞ւ է ձեզ դեմ եղել։Կարո՞ղ եք ունենալ անկեղծություն և ասել, որ այդ 680 հազար մարդկանց մեջ էլ,  կան մարդիկ, ովեքեր մինչ օրդ մտածում էին, որ նոյեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին գերի էր վերցրել։ Այսպիսի տեղեկություններ են տարածում ձեզ հետ ուղղակիորեն կապ ունեցող էջեր, ԶԼՄ-ներ»,-ասաց նա։

Արամ Վարդևանյանն անդրադարձավ Կառավարության ծրագրոջմ առկա իրավական և դատական համակարգին առնչվող դրույթներին նշելով, որ այնտեղ գրված է, որ պետք է լինի անկախ, վստահություն վայելող նախաքննական մարմիններ։

«Անկախ նախաքննական մարմինը չի կարող լինել այնպիսին, որ 2020 թվականի դեկտեմբերի 12-ից հետո նույնիսկ քննչական գործողություն կատարած չլինի Արայիկ Հարությունյանի վերաբերյալ։ Ինչպե՞ս է ստացվում, որ 2019 թվականին դուք գրում եք, որ քաջալերելու եք այլընտրաքային խափանման միջոցները, բայց ստացվում է «Հայաստան» խմբակցությունից մենք ունենք 3 կալանավորված պատգամավոր։ Ես նաև ուսու,նասիրել էի արտաքին հարաբերությունների հետ կապված ծրագիրը, գրված էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է լինեն առանց նախապայմանների։Ես շատ շիտակ ուզում եմ ասել՝ ինձ համար Իլհամ Ալիևը և Էրդողանը միջազգային հանցագործներ են, որոնք պետք է պատժվեն»,-նշեց Վարդևանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել