Հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի շրջանում:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1649 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել