Պարո՛ն Նախագահ, դո՛ւրս բերեք Ձեր առաջնորդած ֆրակցիան պառլամենտից․ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակության քաղխորհուրդ

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակության քաղաքական խորհրդի անունից Հայտարարություն է տարածել Մանուկ Սուքիասյանը․

«Դիմում եմ ՀՀ 2-րդ նախագահ, «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։

Պարո՛ն Նախագահ, դո՛ւրս բերեք Ձեր առաջնորդած ֆրակցիան պառլամենտից։ Գոնե առժամանակ։ Ծեծուջարդի ու հայհոյանքի մթնոլորտում պառլամենտը դառնալու է մեր պետականության դամբարանը։ Շատ ավելի անպատիվ խոսքեր է ասելու մեծամասնությունն ընդդիմությանը, շատ ավելի բիրտ ուժ է կիրառելու։ Նրանք այլ տարբերակ չունեն։ Էսօր Գեղամին տարան հիվանդանոց, վաղը` մի քանիսին կտանեն։ Նիկոլն ամոթ ու պետականության վարկ չի գիտակցում։ Դուք իրավունք չունե՛ք թույլ տալ վարկաբեկել ընդդիմությանն ու պետականությունը։ Ձեր ֆրակցիայի տեղը մարզերն են, հանրահավաքները։

Պառլամենտը պետք է գալու միայն ու միայն նոր վարչապետ ընտրելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել