Օգոստոսի 23-ը խորհրդանշական է Հայաստանի և յուրաքանչյուր քաղաքացու համար․ Էդուարդ Աղաջանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Օգոստոսի 23-ը խորհրդանշական է Հայաստանի և յուրաքանչյուր քաղաքացու համար.

31 տարի առաջ ՝1990 թվականի այս օրը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը։

Պատմական այդ փաստաթուղթը, որին տանող երկար ճանապարհը լի էր դժվարություններով և մարտահրավերներով, հիմք դարձավ Հայաստանի անկախ ապագայի համար։

Ուստի, որպես Անկախության ապագայի լիիրավ կրող և կերտող՝ յուրաքանչյուրիս պարտքն է ամենօրյա աշխատանքով կենտրոնացնել ողջ ներուժը՝ մեր հիմնարար սկզբունքներին և համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու, անկախ, ինքնիշխան պետականությունը ամրապնդելու, և, վերջապես, տարածաշրջանում և միջազգային հարթակներում անկախ,հզոր և զարգացող Հայաստանը ներկայացնելու ուղղությամբ։

Շնորհավորում եմ բոլորիս»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել