Զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի․ ՊՆ-ն հայտարարել է ուսումնական տագնապի մասին

5-րդ զորամիավորման զորամասերից մեկը օգոստոսի 23-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։

Ստուգվել են զինծառայողների պատրաստվածությունը, արագ և համակարգված գործելու, առաջադրված խնդիրները ճշգրտությամբ կատարելու կարողությունները, տրվել են համապատասխան հրահանգներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել