Ուշադրություն՝ առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:
Երևան քաղաքում՝ օգոստոսի 23-ի ցերեկը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 24-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`օգոստոսի 23-ի ցերեկը, 24-26-ին` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
