Օգոստոսի 21-ին, ժամը 19.40-ի սահմաններում, խոտի հակեր բարձած «ԳԱԶ-ՍԱԶ-3507» բեռնատարը Լոռու մարզի Դաշտադեմ գյուղից հասել է Բլագոդարնոյե գյուղի սկզբնամաս, որտեղ բեռնատարի ոտնակին կանգնած 36-ամյա Ահարոն Թանգամյանը ընկել է հետևի անվադողերի տակ և շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Կատարվում է նախաքննություն։